1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

27.02.2018 11:59 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 26-ին, ժամը 21.00-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում անհայտ տաքսի ավտոմեքենայի վարորդի կողմից արգելակման հետևանքով 16-ամյա ուղևորուհին գլխով հարվածել է ավտոմեքենայի առջևի նստատեղին և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 2.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շահումյան 4-րդ փողոցի թիվ 44 տան մոտ բախվել է բետոնե արգելապատնեշի. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 14.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վագների և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 27-ին, ժամը 1.40-ի սահմաններում, «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Սևանի և Սարալանջի փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ջրատարը և գլխի վրա շրջվել:
Պատահարի հետրանքով երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Կենտրոնական փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը և ուղևորը տեղում ստացել են բուժօգնություն և հրաժարվել հիվանդանոց դիմելուց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 8.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 28-րդ կմ-ին բախվել է գովազդային վահանակի երկաթյա սյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 15.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով ստացած «ձախ զստային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 10-ամյա աղջիկ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.35-ի սահմաններում, «ԻԺ-27151» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի Թումանյան փողոցում վրաերթի է ենթարկել հիշյալ աղջկան, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 17.20-ին վարորդը ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: