1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

21.05.2018 15:01 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 20-ին, ժամը 21.00-ին, «Տոյոտա», «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները Երևանի Ագաթանգեղոսի և Մ. Խորենացու փողոցների խաչմերուկում վրաերթի են ենթարկել 10-ամյա տղայի և 59-ամյա կնոջ, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 20-ին, ժամը 23.45-ին, Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 25 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի 2 ուղևորները և «ՎԱԶ-2106»-ի 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 20-ին, ժամը 7.30-ին, Երևանի Դավիթ-Բեկի և Գաջեգործների թիվ 3 փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Իժ», «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը, «Օպել»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 20-ին, ժամը 15.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 20-ին, ժամը 23.10-ին, Երևանի Բաղյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21104», «ՎԱԶ-2106» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը և «ՎԱԶ-21104»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Գյումրի ճանապարհի 47-րդ կմ-ին ընկել է ձորակը. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Գայ գյուղի գյուղմթերքների շուկայի տարածքում վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 20-ին, ժամը 22.05-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 10 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել հագուստի խանութի պատին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 20-ին, ժամը 22.20-ին, Կոտայքի մարզի Պտղնի գյուղում գտնվող ռեստորանային համալիրի հարևանությամբ «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 20-ին, ժամը 5.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի սկզբնամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 19-ին, ժամը 23.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Թումանյան փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, ում գրկում գտնվող 2-ամյա երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 19-ին, ժամը 18.20-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շահսուվարյան փողոցի 8/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 17-ին, ժամը 9.40-ին, Երևանի Ամերիկյան փողոցում` ԱՄՆ դեսպանատան մոտ, իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մայիսի 19-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 19-ին, ժամը 17.30-ին, «Պեժո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայում բախվել է ծառի. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 20-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 93.5 կմ-ին «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ինքնավթարի ենթարկվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 19-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Դրախտիկ-Ճամբարակ ճանապարհի 4-րդ կմ-ին` Ճամբարակի ուղղությամբ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ճամփեզրի հողաթմբերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 18-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Մազդա-6» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 10.3 կ/մ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 19-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 59-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 19-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացի փողոցի թիվ 61 ավտոտնակի դիմաց իրար են բախվել «ՈւԱԶ-3151201» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2105»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 19-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Վանաձոր ճանապարհի 17-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել. ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 19-ին, ժամը 18.00-ին, Կապանի Գործարանային փողոցում «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի ծառին և սյանը:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 19-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ այտոսկրի շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վայր է ընկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայիսի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցում «ՎԱԶ-2106» ակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի, կողաշրջվել և ընկել է Սաթյան փողոց, ինչի հետևանքով հիշյալ տղամարդը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 18-ին, ժամը 18.35-ին, Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 8 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21065» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21065»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 19-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 31-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: