1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

21.04.2018 20:44 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Ապրիլի 20-ին, ժամը 9.40-ին, Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 32 հասցեի մոտ իրար են բախվել երկու «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 20-ին, ժամը 16.55-ին, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 6/1 հասցեի մոտ իրար են բախվել 2 անհայտ ավտոմեքենա, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 20-ին, ժամը 15.40-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 53-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է ապրիլի 19-ին Երևանի Բաղրամյան պողոտայում թիվ 2 երթուղու միկրոավտոբուսի վարորդի կողմից կտրուկ արգելակելու ու սրահում գտնվող ձողին կողքով հարվածելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 20-ին, ժամը 19.20-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խուդյակովի փողոցի թիվ 214/4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 20-ին, ժամը 22.10-ին, Երևանի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-3110»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 20-ին, ժամը 12.20-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ուլնեցու փողոցի թիվ 31 հասցեի մոտ կտրուկ արգելակելու հետևանքով գլխով հարվածել է ղեկին ու վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 20-ին, ժամը 20.55-ի սահմաններում, «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի փողոցի թիվ 50 շենքի դիմաց` հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության երկու ծառայողի և ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել փախուստի:
Ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վարորդը հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 20-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ քաղաքի Ալ.Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացուհու և մարմնական վնասվածքներով տեղափոխել հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 13.05-ին, վարորդը ավտոմեքենայով ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 20-ին, ժամը 5.00-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 31-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել աջակողմյան հատվածում գտնվող ծառերին. վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 20-ին, ժամը 23.10-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան Ալափարս-Սոլակ խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 20-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 243-րդ կմ-ին բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտով երթևեկող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2121»-ի ուղևորը, «Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: