ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

15.05.2018 15:43 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 14-ին, ժամը 5.00-ին, Երևանի Սասնա Ծռերի թիվ 9 տան մոտ իրար են բախվել «Պեժո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և «Պեժո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 14-ին, ժամը 21.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 13-ին, ժամը 22.45-ին, Երևանի Նուբարաշեն խճուղու թիվ 1 հասցեի ավտոլվացման կետում աշխատակիցը անհայտ ավտոմեքենայի շարժիչը գործի դրված վիճակում սրահը մաքրելիս պատահաբար ձեռքով դիպել է փոխանցման տուփի լծակին, ինչի հետևանքով ավտոմեքենան առաջ է ընթացել, աշխատակցի ոտքը դիպել է պատին, նա ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 14-ին, ժամը 15.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Նուբարաշենի 4-րդ փողոցի թիվ 7 հասցեի երկաթյա դարպասին:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 13-ին, ժամը 21.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցի 10 հասցեում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ի տարածքում վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 14-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին, այնուհետև օդանավակայանի տարածքում գտնվող քարե շինության պատին:
Վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Մայիսյան Կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 15-րդ կ/մ-ին իրար են բախվել «Մերսեդես E 320» և «Տոյոտա Վիտս» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա Վիտս»-ի վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: