1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

14.05.2018 16:24 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 13-ին, ժամը 7.10-ին, Երևանի Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը և «Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 13-ին, ժամը 15.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքի բակում վրաերթի է ենթարկել 70-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 13-ին, ժամը 14.15-ին, Ավանի Բրյուսով թաղամասում մոպեդանման տրանսպորտային միջոցի 34-ամյա վարորդը ոտքը խփել է պատին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 13-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 81-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» բեռնատար մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 13-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 42-րդ կմ-ին` Այգավան գյուղի հատվածում, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Պասատ»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին, ժամը 5.00-ին, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 107/8 հասցեի մոտ բախվել է եզրաքարերին և բետոնե պատին:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին, ժամը 22.40-ին, «Դոջ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ն.Զարյան փողոցի թիվ 22 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 17-18 տարեկան 3 երիտասարդի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 65 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցի թիվ 47 հասցեի դիմաց իրար են բախվել «Դեու» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զ.Անդրանիկի պողոտայում իրար են բախվել «Միցուբիշի», «ՎԱԶ-2170» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին, ժամը 9.45-ի սահմաններում, «Առինջ Մոլ»-ից Ջրվեժ տանող ճանապարհին իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին, ժամը 4.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Կապան-Քաջարան 16-րդ կմ-ին բախվել է բետոնե պատնեշի. վարորդը դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ջերմուկ-Երևան ճանապարհի 18-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 12-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Դիլիջանի Կալինինի փողոցում իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: