1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

13.02.2023 12:38 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 11-ին, ժամը 02.00-ին, «Հունդաի» մակնիշի մեքենան Երևանի Գ. Հովսեփյան փողոցում բախվել է Էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 11-ին, ժամը 12.05-ի սահմաններում, «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի վարորդը Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 11-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել «Չենքլոնգ» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ: «Ֆորդի» վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 11-ին, ժամը 14.35-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 11-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Մայակովսկի-Արամուս ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2109»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Կապանի Գործարանային փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե սյանը: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 11-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 105-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «ՎԱԶ 2106» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Փետրվարի 12-ին, ժամը 01.00-ին, Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու մեքենաներ, որոնցից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 12-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Մրգավան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Օպել Աստրա» մակնիշի մեքենաներ: «Օպել Աստրայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 11-ին, ժամը 15.30-ին, Երևանի Նորագավիթի փողոցում «Ֆորդ» մակնիշի մեքենան բախվել է պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 11-ին, ժամը 23.30-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Երևանի Մանանդյան փողոցում բախվել է պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 12-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում իրար են բախվել «Տոյոտա Կորոլա» և «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենաներ: «ԳԱԶ-3110»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 12-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «ԲՄՎ 520» մակնիշի մեքենայի վարորդը Մասիս քաղաքի Դպրոցականների փողոցի շենքերից մեկի մոտ վրաերթի է ենթարկել 70-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 12-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Նոր Գեղի-Արգել ճանապարհին իրար են բախվել «Լեքսուս» և «Լադա» մակնիշի մեքենաներ: «Լադայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: