1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

09.03.2023 12:22 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 7-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 43-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլսքվագեն», «Օպել» և «ՎԱԶ-21144» մակնիշի մեքենաներ: «Օպելի» և «ՎԱԶ-21144»-ի վարորդներն ու 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 7-ին, ժամը 18.05-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել չորս դպրոցականների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 7-ին, ժամը 15.05-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի խողովակին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 7-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 132,9-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ: Վարորդները և մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 7-ին, ժամը 18.05-ի սահմաններում, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Պռոշյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 7-ին անհայտ մեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Արամի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 7-ին, ժամը 14.00-ին, անհայտ մեքենայի վարորդը Երևանի Մանթաշյան փողոցում վրաերթի է ենթարկել 29-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 8-ին, ժամը 12.20-ին, «Ֆորդ» մակնիշի մեքենան Երևանի Արցախի պողոտայում բախվել է տրակտորին: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 8-ին, ժամը 12.40-ին, «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 8-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի մեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշներին, դուրս եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել: Երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Բյուրեղավան քաղաքի Երիտասարդական փողոցի տներից մեկի բակում «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա որդուն, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: