Պատահար Վանաձորում
Մայիսի 1-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 30 տան մոտ իրար են բախվել «Տոյոտա Պրադո» և «Ջիպ Չեռոկի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջին ավտոմեքենայի ուղևորը (10-րդ դասարանի աշակերտ) մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: