Պատահար Մոլդովական փողոցում
Մայիսի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի թիվ 27 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենաներ:
Վթարի հետևանքով «ԳԱԶ-3102»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
