ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

29.07.2021 11:50 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

 ԼՐԱՑՎԱԾ․ 31․07․21թ․

Հուլիսի 28-ին, ժամը 10.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 ԼՐԱՑՎԱԾ․ 30․07․21թ․

 

Հուլիսի 28-ին, ժամը 23.00-ին, Երևանի Շիրակի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 21.20-ին, Երևանի
Շիրակի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 20-ամյա վարորդը և 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 21.05-ին, Երևանի Քրիստափորի և Խորենացու փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 23.30-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 09.50-ին, Երևանի Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ. «Ֆորդի» 32-ամյա վարորդը, «ԳԱԶի» 54-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 16.30-ին, Երևանի Արցախի փողոցում իրար են բախվել «Ֆորդ» բեռնատար և «Սուզուկի» մոտոցիկլետ. 26-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

 

Հուլիսի 28-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության տեղափոխված 16-ամյա քաղաքացին հայտնել է, որ անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել Երևանի Դ. Վարուժանի փողոցի հիվանդանոցի բակում:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 00.05-ին, Երևանի Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Մերսեդեսի» 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 15.10-ին, Ապարան քաղաքի Մ. Բաղրամյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 80-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ, որոնցից մեկի 58-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մխչյան գյուղում, իրար են բախվել «Նիսան Տիդա» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տիդայի» հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 05.20-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհին՝ Փոքր Վեդի գյուղի հատվածում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել առվի մեջ. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մասիս քաղաքի հատվածում, «Սուզուկի» մոտոցիկլը կողաշրջվել է. 25-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Զիլ» բեռանատարի. «ՎԱԶ-2107»-ի 31-ամյա վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 9-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 29-ին, ժամը 01.30-ին, Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ- 2121» մակնիշի ավտոմեքենաներ . վարորդները և երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 21-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ հուլիսի 26-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 316-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ժայռին. 21-ամյա վարորդը ստացել է նշված վնասվածքները:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Գորիսի Անկախության և Գ. Նժդեհի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի. «Միցուբիշիի» 30-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Սիսիանի Գայի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել պատին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 204-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: