1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

28.04.2022 11:35 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 26-ին, ժամը 23.05-ին, Երևանի Սասնա Ծռերի և Տ. Պետրոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա», «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 27-ին, ժամը 00.20-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Տոյոտայի» երեք ուղևորները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 27-ին, ժամը 11.45-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 27-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Արարատի մարզի Կանաչուտ գյուղում իրար են բախվել «Սուզուկի Վիտարա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 27-ին, ժամը 12.05-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղում տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով բուժօգնության են դիմել երկու քաղաքացի։
Պարզվել է, որ ապրիլի 26-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Արարատի մարզի Նորաբաց գյուղում «Նիսան Վերսա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 27-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2115» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 39-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 28-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի 3-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 27-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին և պատին, ինչից հետո մեքենայում հրդեհ է բռնկվել. 61-ամյա վարորդը և 63-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 27-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրում «Ջիպ Կոմպաս» մակնիշի ավտոմեքենայի 31-ամյա վարորդը իր տան բակում վրաերթի է ենթարկել մեկուկես տարեկան դստերը. երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: