ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

27.09.2018 10:47 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.30-ին, Երեւանի Նալբանդյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» եւ «ՎԱԶ-21070» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2170»-ի 64-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.50-ին, Երեւանի Հալաբյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ», երկու «Մերսեդես» եւ «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-32213»-ի երկու ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 03.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը. 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 25-ին, ժամը 22.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գյուլիքեխվյան փողոցում վրաերթի է ենթարկել 46-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 15.30-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ալմա Աթայի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 21.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Աճառյան փողոցում բախվել է էլեկտրասյանը. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու հրապարակում վրաերթի է ենթարկել 78-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արարատի մարզի Մրգանուշ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21063» եւ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21063»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ճանապարհի 60-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի ուղեւորները` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության երկու քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 15.15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան ճանապարհին վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ սպայական վաշտից ստացվել է գրություն, որ սեպտեմբերի 11-ին, ժամը 06.50-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-2707» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 25-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ սպայական վաշտից ստացվել է գրություն, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում իրար են բախվել «Մերսեդես Բենց» եւ «Հոնդա» մակնիշի ավտոմեքեաներ. «Հոնդա»-ի 85-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 15.30-ին սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» եւ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 19-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 203-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ճանապարհի ձախ կողնակում. ՌԴ քաղաքացի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: