ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

22.02.2021 11:32 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ․ 04․03․21թ․

Փետրվարի 21-ին, ժամը 10.30-ին, Երևանի Արամ Խաչատրյան և Վաղարշ Վաղարշյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 20-ին, ժամը 02.00-ին, Երևանի Չարենցի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, այնուհետև մեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի: Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 20-ին, ժամը 19.30-ին, Երևանի Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 20-ին, ժամը 22.00-ին, Երևանի Մազմանյան, Շիրազի և Չաուշի փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու բախվել ճանապարհի եզրաքարին. 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 20-ին, ժամը 20.00-ին, Երևանի Արարատյան և Ներքին Չարբախի 1-ին փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 54-ամյա վարորդը, «ՎԱԶ-2101»-ի 47-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 20-ին, ժամը 15.45-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 20-ին, ժամը 21.30-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի հատման մասում իրար են բախվել «Հունդաի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 44-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 20-ին, ժամը 20.05-ի սահմաններում, Դալար-Այգեստան գյուղամիջյան ճանապարհին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 20-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհին՝ Զոդի կամրջի վրա, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել կամրջից. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 21-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21150» և «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 21-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 21-ին, ժամը 00.01-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Կիա Սորենտո», «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 41-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 19-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 31-ամյա վարորդը փետրվարի 20-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 20-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 40-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-3302» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 21-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 276-րդ կմ-ին «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 20-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 234-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով նշված մեքենաները բախվել են «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսանի» երկու ուղևորները և «Օպել Աստրայի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 20-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Աղավնավանք բնակավայրում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 28-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 21-ին, ժամը 19.00-ին, Երևանի Հալաբյան փողոցում իրար են բախվել չորս «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. երկուսի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 20-ին, ժամը 20.45-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 21-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 56-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: