1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

16.09.2023 14:45 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 14-ին, ժամը 19-ին, 65-ամյա վարորդը «Հոնդա» մակնիշի մեքենայով, Խորեն Խաչատրյան փողոցի 2-րդ նրբանցքում վրաերթի է ենթարկել մեկամյա մի տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 11.50-ին, «Հյուսիս-Հարավ» ճանապարհին, Շենգավիթ և Մալաթիա վարչական շրջանները կապող կամրջին, միմյանց են բախվել «Օպելն» ու «Ֆորդը»։ Վերջինիս 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 13.15-ին, Սարալանջի փողոցում միմյանց են բախվել «Հունդաին» ու «Մազդան»։ վերջինիս 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 16-ին 35-ամյա մի տղամարդ, վարելով «Շկոդա» մակնիշի մեքենան, Թբիլիսյան խճուղում վրաերթի է ենթարկել 24-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 20-ին, 72-ամյա վարորդը Քանաքեռցու փողոցում «ԶԱԶ» մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել երկու տարեկան մի տղայի և 28-ամյա կնոջ։ Երկուսն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 18-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 34-րդ կմ-ին միմյանց են բախվել «ԿամԱԶ» և «Օպել» մակնիշի մեքենաներ։ Վերջինիս 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 18.30-ի սահմմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտ, միմյանց են բախվել «Օպել Զաֆիրան» ու «Լեքսուսը»։ Վերջինիս 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:
***
Սեպտեմբերի 11-ին, ժամը 8-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 2-րդ թունելում 26-ամյա երևանցի երիտասարդը «Սուբարու» մակնիշի մեքենայով ենթարկվել է ինքնավթարի, ինչի հետևանքով 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 11.40-ին, Հազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայով դեպի Միկրոշրջան թաղամաս ընթանալիս միմյանց են բախվել «Մազդա» և «Օպել» մակնիշի մեքենաներ։ «Մազդայի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 19-ին, Աբովյան-Երևան ավտոճանապարհին, «Օպել Զաֆիրայի» 33-ամյա վարորդը, ինքնազգացողությունը վատանալու հետևանքով, բախվել է ճամփեզրին կայանված «Մազդայի», որն էլ բախվել է առջևում կանգնած երկու երիտասարդի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
***
Սեպտեմբերի 15-ին, կեսգիշերին մոտ, Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում միմյանց են բախվել «Հոնդան» ու «Տոյոտան»։ Վերջինիս 27-ամյա վարորդը տեղափոխվել է բուժօգնության։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: