1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

06.09.2023 11:06 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 4-ին, ժամը 16.00-ին, Երևանի Չեխովի և Եղբայրության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Նիսանի» 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 22.45-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում իրար են բախվել «ՎԱԶ», «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ և ավտոբուսը. «ՎԱԶ»-ի և «Հունդաիի» 38-ամյա վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 23.25-ին, Երևանի Շիրակի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 18.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 20.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում ավտոբուսի վարորդը երթևեկության ժամանակ կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 69-ամյա ուղևորուհին սրահում ընկել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 5-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 82-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, ինքնավթարի ենթարկվել. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատավան գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 09.00-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի «Զ.Անդրանիկի» և 4-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի ոլորաններում մոտոցիկլը կողաշրջվել է. 48-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: