1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

04.12.2023 12:47 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 2-ին, ՃՏՀ քննչական բաժնից գրություն է ստացվել, որ դեկտեմբերի 1-ին, Երևանի Իսակովի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 26-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 24-ամյա աղջիկը բուժօգնության է դիմել և հայտնել, որ վնասվածքները ստացել է ժամը 17.40-ին Երևանի Ազատության պողոտայում վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան և Հանրապետության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 2-ին, ժամը 14.00-ին, Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում իրար են բախվել «ՎԱԶ-21144» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21144»-ի 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Բագրատաշեն-Վանաձոր ճանապարհի 81-րդ կմ-ին «Վոլվո» բեռնատարը դուրս եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհին՝ Ուջան գյուղի հատվածում, իրար են բախվել «Հունդաի», «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագենի» 38-ամյա ուղևորը և «Հունդաիի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 07.45-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 81-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել դաշտում: 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 16.00-ին, Քարակերտ-Դալարիկ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.05-ի սահմաններում, Սևան քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.30-ին, Ստեփանավան-Պրիվոլնոյե ճանապարհի 17-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել: 75-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: