1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

01.03.2022 11:55 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 27-ին, ժամը 22.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում իրար են բախվել «Սուզուկի» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Ֆորդի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 28-ին, ժամը 00.40-ին, Երևանի Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 28-ին, ժամը 00.30-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 28-ին, ժամը 19.50-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 61-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ», «ՎԱԶ-21099», «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 71-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ոստան-Քաղցրաշեն-Վերին Արտաշատ-Այգեզարդ գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Մասիս-Այնթապ ճանապարհին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 28-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով դիմած 56-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ փետրվարի 27-ին, ժամը 19.50-ին, Չարենցավան-Ալափարս ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «Միցուբիշի Աերտրեք» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 28-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Կապանի Գործարանային փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենաներ. չորս ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 28-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Դաբիատսու» և «Զիլ» ավտոմեքենաներ. «Դաբիատսուի» 21-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: