1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

30.10.2018 10:13 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հոկտեմբերի 29-ին, ժամը 06.15-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գ.Չաուշի փողոցում բախվել է էլեկտրասյանը, ապա գազատար խողովակին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 14.50-ին, Երևանի Գրիգոր Աղաբաբյան փողոցում՝ գերեզմանատան մոտ, իրար են բախվել «Մերսեդես», «Կիա» և «Լադա Կալինա» մակնիշի ավտոմեքենաներ. «Լադա Կալինա»-ի վարորդին և 29-ամյա ուղևորուհուն «շտապօգնության» բրիգադի կողմից բուժօգնություն է ցուցաբերվել:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 10.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գաջեգործների փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 03.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ավետիսյան փողոցում բախվել է ճանապարհի եզրաքարին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Վ.Պետրոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 68-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 18.25-ի սահմաններում, «Մերսեդես Բենց է-280» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 24-րդ կմ-ին կորցրել է կառավարումը և հարվածել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Է.Պետրոսյան և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 09.40-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 228-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: