ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

30.05.2019 11:16 ՃՏ պատահարներ

Մայիսի 29-ին, ժամը 05.00-ին, Երևանի Սախարովի հրապարակում իրար են բախվել «Հունդաի» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ. «Ինֆինիտի»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 29-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 82-ամյա քաղաքացի և հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է մայիսի 28-ին Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի մոտակայքում, անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 29-ին, ժամը 14.00-ին, Երևանի Մամիկոնյանց և Շիրվանզադե փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 29-ին, ժամը 20.50-ին, Երևանի Ն.Զարյան և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան և «ԻՌԲԻՍ» մոտոցիկլը. 22-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 29-ին, ժամը 12.25-ին, Երևանի Անդրանիկի փողոցում իրար են բախվել անհայտ ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 30-ամյա ուղևորուհին տեղում շտապօգնության խմբի կողմից բուժօգնություն է ստացել և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 29-ին, ժամը 16.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 29-ին, ժամը 10.10-ին, Երևանի Գայի պողոտայի և Մոդովական փողոցի խաչմերուկում «Հագեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 29-ին, ժամը 08.30-ին, Երևանի Խուդյակովի փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև մեքենաները բախվել են ճամփեզրի տան պատին և բակում գտնվող «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի թափքին, ինչի հետևանքով «Ֆորդ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 29-ին, ժամը 08.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ԳԱԶ-2705», «Ռենջ Ռովեր» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 29-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 14-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթյա արգելապատնեշին և շրջվել. վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 30-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնից ստացվել է հեռախոսագիր, որ մայիսի 29-ին, ժամը 19.25-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 28-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է մայիսի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտակայքում ամենագնաց (կվադրոցիկլ) վարելիս ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 29-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սևանի փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: