ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին (հունվարի 27-ից 29-ը)

30.01.2018 10:30 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին (հունվարի 27-ից 29-ը)

Հունվարի 29-ին, ժամը 16.30-ին, «Սուբառու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չուխաջյան փողոցի թիվ 14 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 18.10-ին, Երևանի Հր.Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
Հունվարի 29-ին, ժամը 12.15-ին, «Մերսեդես Բենց»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 30-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Ծաղկունք ճանապարհի 1-ին կմ-ին, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Վարդենիսի Երիտասարդության և Հ.Արզոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել վեկտրա» և «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել վեկտրա»-ի վարորդը և «Ֆոլքսվագեն գոլֆ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 28-ին, 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի բաց կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Լեռնապատ գյուղում, իրենց տան հարակից փողոցում սառույցի վրա սայթաքելու և վայր ընկնելու հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Գուգարքի և Տարոնի բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 29-ին, ժամը 21.00-ին, պարզվել է, որ հունվարի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդը Լեռնապատ գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն, ինչի հետևանքով նա ստացել է վնասվածքները:
Հունվարի 29-ին վարորդը տվել է բացատրություն:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 29-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 1.8 կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Ե 280» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Ե 280»-ի ուղևորը, «ՎԱԶ-21099»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 30-ին, ժամը 1.05-ին, Նոր Գեղի-Արգել ճանապարհի 4-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 28-ին, ժամը 9.10-ին, թիվ 63 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 19 հասցեի դիմաց կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 34-ամյա ուղևորը սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 28-ին, ժամը 14.00-ին, Երևանի Շիրակի փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 6 շենքի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հյունդայի»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 28-ին, ժամը 8.45-ին, Երևանի Բելինսկու փողոցի թիվ 38 հասցեի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 28-ին, ժամը 15.20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան և Սաֆարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Վաղարշապատի Մ.Մաշտոցի և Սուրբ Հռիփսիմեի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Պրիորա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «Պրիորա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2101»-ի վարորդը և «Ֆորդ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 28-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցում «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի 2 ուղևորները ստացել են մարմնական վնասվածքներ, սակայն հրաժարվել են բուժօգնությունից:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գյումրիի Մանուշյան փողոցի թիվ 5/Ա հասցեի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 22.40-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 27-ին, ժամը 1.00-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 27-ին, ժամը 23.15-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 23/5 շենքի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 27-ին, ժամը 20.00-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մալխասյանց փողոցի թիվ 1/11 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանյան խճուղու Սուրբ Հարություն եկեղեցու դիմաց վրաերթի է ենթարկել 47-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 27-ին, ժամը 00.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 2/1 հասցեի մոտ բախվել է մայթեզրին կայանված «Զիլ» մակնիշի ավտոմեքենային:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 27-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 40.5-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա:
Ավտոմեքենաներից մեկի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 27-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Ալագյազ ճանապարհին՝ Սարալանջ գյուղի հատվածում, բախվել է ճամփեզրի քարին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: