ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

29.09.2018 16:20 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Սեպտեմբերի 28-ին, ժամը 10.30-ին, թիվ 41 երթուղու միկրոավտոբուսի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 47 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 13.30-ին, Երևանի Ռոստովյան-Մուրացան խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 15.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 48 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 22.40-ին, Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 15 հասցեի մոտ իրար են բախվել «Մազդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մազդա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 16.00-ին, Երևանի Քրիստափորի փողոցի թիվ 16/1 հասցեի մոտ իրար են բախվել «Գազ» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ռենո»-ն, առաջ ընթանալով, վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել նաև «Ռենո»-ի 3 ուղևորները:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 16.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ.Քոչարի փողոցի թիվ 23 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 22.00-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 90 հասցեի մոտ իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ»-ը, կորցնելով կառավարումը, բախվել է ճանապարհի աջ մասում կայանված «Օպել»-ին, որն էլ բախվել է իր կողքին կայանված «Մերսեդես»-ին:
«ՎԱԶ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 18.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աշխաբադի և Մ.Բաբաջանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 22.00-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մ.Բաբաջանյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 23.50-ին, Երևանի Աճառյան փողոցում՝ Հյուսիսային ավտոկայանի մոտ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի միջնամասի ծառերին և ջրի խողովակին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 11.40-ի սահմաններում, «Կիա Սպորտեջ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 49-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհային նշանի սյանը. ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ-431410», «Օպել Աստրա» և «Գազ-3221» մակնիշի ավտոմեքենաներ:
«Գազ-3221»-ի ուղևորուհուն շտապօգնության խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել, իսկ «Օպել Աստրա»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի օղակաձև խաչմերուկի մոտ բախվել է քարին. ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 14.00-ին, «Մազդա Դեմիո» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհի 4-րդ կմ-ին կողաշրջվել է. վարորդը և 1-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 84,2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2105» և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2105»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 23.00-ին, մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել նաև «ՎԱԶ-2105»-ի մյուս ուղևորը:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: