ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

29.07.2019 14:39 ՃՏ պատահարներ

Հուլիսի 26-ին, ժամը 00.05-ին, Երևանի Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 10-ամյա ուղևորը դեպքի վայրում բուժօգնություն է ստացել շտապօգնության խմբի կողմից:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 11.20-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Օրբելի Եղբայրների փողոցը միացնող ստորգետյնա ճանապարհին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշին. 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 18.15-ին, Երևանի Ազատության պողոտայում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաններից մեկի 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 09.50-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «ԲՄՎ» և երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ներից մեկի 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 22.00-ին, Երևանի Մ.Մելքոնյան փողոցում իրար են բախվել «Մինի Կուպեր» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121» -ի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 09.00-ին, Երևանի Միկոյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 15.50-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի Լեհաստանի Հանրապետության քաղաքացի 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 17.00-ի սահմաններումխ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 78-րդ կմ-ին «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 32-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու և ընկել հարակից ձորակը. քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 13-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրահեռացման փոսը. 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 19.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնություն է ստացել 21-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում՝ ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ հուլիսի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վարդաբլուր-Կուրթան ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին, ինչի հետևանքով 21-ամյա վարորդը ստացել է նշված վնասվածքները:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղում իրար են բախվել «Մերսեդես», «Նիսան» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 201-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե սյանը. 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկ-Միկոյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 15.20-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Հագեր» միկրոավտոբուսը և «Աուդի» մակնիշի ավտոմեքենան. «Աուդի»-ի 33-ամյա վարորդ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացին և երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 02.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Օպել» և «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենաներ. «Շևրոլե»-ի 24-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 15.40-ին, Երևանի Նորագավիթի 1-ին պողոտայում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 22.10-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվադնանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 25-ամյա մի քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է հուլիսի 26-ին, Արտաշատ քաղաքի լճի մոտակայքում`«ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոց մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 35-ամյա մի քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է հուլիսի 19-ին Երևանի Քոչինյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 00.20-ին, Երևանի Բագրևանդի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 46-ամյա ուղևորուհին և «Հոնդա»-ի 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 19.25-ին, Երևանի Ազատության պողոտայում ավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 17-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 25-ամյա քաղաքացի։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Երևանյան փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի. «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 18.00-ին, Նորապատ-Ալաշկերտ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և բախվել ծառին. 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107»-ի 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա», «ՎԱԶ-2106» և «ՈւԱԶ-31512» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 09.40-ին, Գյումրի-Բավրա ճանապարհի 5-րդ կմ-ին «Սուբառու» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 49-ամյա վարորդը տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 206-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Ց-180» և «Մերսեդես Ջի- 500» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես Ջի 500»-ն կողաշրջվել է. 54-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 122-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 58-ամյա վարորդը և «ՎԱԶ-21099»-ի 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 21.30-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցում «Քրայսլեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 14.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Նիսան» և «ԳԱԶ-3307» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը և 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 20.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 20.50-ին, Երևանի Ն. Տիգրանյան և Ն.Զարյան փողոցների խաչմերուկում «Հունդայի» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 21.00-ին, Երևանի Տիչինայի և Քուչակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 22.35-ին, Երևանի Գայի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 44-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա Մ1 ճանապարհի 31-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 04.00-ին, Արազափ-Վարդանաշեն ճանապարհի 1-ին կմ-ին «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնյա հենասյանը. 29-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան հարվածել է կամրջի բետոնե հենապատին. 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Վարդենիս-Սոթք ճանապարհին՝ Սոթք գյուղի կենտրոնական խճուղու վերջնամասում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին ու կողաշրջվել. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Վարդենիս-Սոթք ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և ընկել առվի մեջ. չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Նոր-Գեղի-Աշտարակ ճանապարհի 9-րդ կմ-ին «Հայասա ՊՍ250-2» մոտոցիկլը ինքնավթարի է ենթարկվել. 21-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 29-ին, ժամը 01.54-ին, Երևան-Սևան մայրուղու 29-րդ կմ-ին «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107»-ի 48-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի երկու ուղևորները շտապօգնության խմբի կողմից բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 03.50-ի սահմաններում, Կապանի Հ.Ավետիսյան փողոցի վերջնամասում «Տոյոտա Վիտս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևելելի գոտի և բախվել «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի. «Տոյոտա Վիտս»-ի 37-ամյա վարորդը և 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 189-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: