ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

29.05.2018 17:42 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 28-ին, ժամը 00.45-ին, «Լինկոլն» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Արմենակյան փողոցի թիվ 93 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը. 30-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 28-ին, ժամը 10.20-ին, Երեւանի Մ.Խորենացու և Իտալիայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաներ. մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***

Մայիսի 28-ին, ժամը 23.50-ին, Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 5 հասցեի մոտ «Ֆորդ» մակնիշի մեքենան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 23.15-ին, Երեւանի Արցախի և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 51-ամյա եւ 72-ամյա երկու կանանց, ինչի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 28-ին, ժամը 15.30-ին, Երեւանի Սասունցի Դավթի և Սուվորովի փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Տոյոտա» մակնիշի երկու ավտոմեքենա. վարորդներից մեկը եւ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 29-ին, ժամը 00.30-ին, Երեւանի Կիևյան փողոցի թիվ 1/Ա հասցեի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 22.00-ին, Երեւանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Նիսան» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 23.30-ին, Երեւանի Միկոյան փողոցում իրար են բախվել «Օպել» եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները. երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 29-ին, ժամը 3.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» եւ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ։
«Օպել»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 28-ին, ժամը 8.00-ի սահմաններում, «DAF-95 XF» մեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 81-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ կողաշրջվել։
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 28-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սեւան քաղաքի Նաիրյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին. 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 28-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Իջեւան քաղաքի Անկախության փողոցում վրաերթի է ենթարկել 2-ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 27-ին, ժամը 14.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 18/5 հասցեի մոտ բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:
«Տոյոտա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 18.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թումանյան փողոցի թիվ 10 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 80-ամյա տղամարդու, ապա բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է մեկ այլ «Մերսեդես»-ի, որը հարվածից առաջ ընթանալով բախվել է «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 26-ին, ժամը 23.20-ին, Երևանի Շիրազի փողոցի թիվ 13/3 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, ում տեղում բուժօգնություն է ցուցաբերել շտապօգնության խումբը:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 1.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 14.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 22/9 հասցեի մոտ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև «Լեքսուս»-ը բախվել է կայանված «Հոնդա»-ին:
«Լեքսուս»-ի վարորդը և «Հոնդա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 11.35-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Վեդի քաղաքի Արարատյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել է «ԻԺ» մակնիշի մոտոցիկլետի:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին. վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Սանգյոնգ» մակնիշի ավտոմեքենան Գառնի գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ճանապարհին՝ Պռոշյան գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 16.20-ին, ոստիկանություն է դիմել 27-ամյա մի երիտասարդ և հաղորդել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Գորկու փողոցի թիվ 85 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոց թիվ 37 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Տոյոտա-Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա-Քեմրի»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 28-ին, ժամը 1.05-ին, բուժօգնության է դիմել նաև «Մերսեդես Բենց»-ի վարորդը:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 6.40-ի սահմաններում, Դիլիջանի Կամոյի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21012» և «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21012»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 25-ին, ժամը 21.40-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատամարտիկների փողոցի թիվ 78/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 26-ին, ժամը 10.30-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 11 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 25-ին, ժամը 16.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրարեթի է ենթարկել 49-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 26-ին, ժամը 14.20-ին, Երևանի Տիգրանյան և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես» -ի ուղևորը մարմնական վնասվածներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 26-ին, ժամը 22.30-ին, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Երևան մայրուղու ռեստորանի դիմացի կամրջի տակ բախվել է հենասյանը. ուղևորը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 26-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 1-ին փողոցի թիվ 18 տան դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Պազ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 26-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ 21102» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզում Լուկաշին-Նորավան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 26-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Փարաքար-Մերձավան ճանապարհի 1-ին կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի պարսպին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 26-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Լոռու մարզի Ամրակից գյուղի կենտրոնական փողոցի թիվ 27 հասցեի դիմաց «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել նշված հասցեի տան ցանկապատին:
Վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 26-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 143.5-րդ կմ-ին իրար են բախվել «Սկանիա» մակնիշի բեռնատար և «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Օմեգա»-ի վարորդը և նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: