ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

28.10.2019 17:37 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 27-ին, ժամը 15.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Արթիկ ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերի. 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 20.05-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի 2 ավտոմեքենա. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Աստրա», «Ռենո» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 10.10-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Էջմիածնի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Գազ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառի Զ. Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 14-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի մետաղյա արգելապատնեշին և հայտնվել դաշտում. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Հրազդանի Զ. Անդրանիկի փողոցում՝ «Ծովինար» ջրամբարի մոտ, իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 01.45-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21014»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արզական-Աղվերան ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ-X5» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Պ.Սևակի փողոցում վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ և 19-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Կապանի Ձորք թաղամասում բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 23.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզում՝ Չիվա-Ռինդ ճանապարհի 1-ին կմ-ին, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 11.50-ին, Երևանի Վարդանանց փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես», «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 16.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռոստոմի փողոցում բախվել է պատի. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 02.15-ին, Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21101»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 23.00-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չեխովի փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 22.00-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Հյունդաի» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Հյունդաի»-ն բախվել է կայանված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի:
«Հյունդաի»-ի և «ԲՄՎ»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.00-ին, Գայի պողոտայում իրար են բախվել «Ջիպ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 01.30-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան մայրուղում բախվել է բենզալցակայանի մոտ կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի:
«Դեու»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 18.30-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
«Լեքսուս»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 03.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ է ընդունվել նաև «Լեքսուս»-ի ուղևորը:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արմավիր-Էջմիածին ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոց է դիմել 41-ամյա մի տղամարդ և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է հոկտեմբերի 25-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքից Սևան տանող ճանապարհին՝ Ծովագյուղ գյուղի խաչմերուկում գտնվող գազալցակայանի մոտ իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի հուշարձանի մոտ իրար են բախվել «Օպել» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հունդայի»-ի 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Գյումրիի Վ. Սարգսյան և Պավլովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», երկու «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 20.00-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հոնդա» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաների:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 16.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.30-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Առաքելյան փողոցում բախվել է ճամփեզրի եզրաքարին. վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.15-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 08.00-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 59-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Արտաշիսյան փողոցի 44/4 շենքի բակում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վրաերթ կատարած անձին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 22.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 23-ին, ժամը 19.00-ին, Երևանի Կիևյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ճաչանչոսկրի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի և հայտնել է, որ Երևանի Վ.համբարձումյան փողոցում ընկել է:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ պատանին վնասվածքը ստացել է Բաղրամյան պողոտայում վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է հրավիրվել 26-ամյա երիտասարդ և խոստովանական բացատրություն տվել, որ սեպտեմբերի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայի և Երզնկյան փողոցի խաչմերուկում հետիոտնի համար նախատեսված անցումի վրա իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել պատանուն:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 00.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել երկու տղամարդու, ապա մեքենան բախվել է նշված հասցեի դիմաց գտնվող նշագծման սարքին և դրայվերին, որն էլ առաջ հրվելով՝ բախվել է կայանված ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկված տղամարդիկ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 16.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ», «Աուդի», «Շկոդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի և «Աուդի»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 22.10-ին, «Մինի Կուպեռ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի և Մյասնիկյան պողոտաները միմյանց միացնող էստակադայի տակ դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 16.55-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-24-17», «Տոյոտա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.50-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Դաշտավան գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 16.35-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 36-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-53» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Ֆորդ Էքսփլորեր» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Իսակովի փողոցում բախվել է 12-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Սիսիանի Սիսական փողոցում վրաերթի է ենթարկել երթևեկելի մասով փողոցը հատող 60-ամյա կնոջ, որը հոկտեմբերի 25-ին, ժամը 11.30-ին, բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է հիվանդանոց, իսկ նախկինում բուժօգնության և ոստիկանություն չի դիմել անհանգստացնող ցավեր և բողոք չունենալու պատճառով:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: