1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

28.06.2023 11:38 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 26-ին, ժամը 16.35-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Տոյոտայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 27-ին, ժամը 09.00-ին, «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցում վրաերթի է ենթարկել 73-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 11.20-ին, անհայտ մեքենայի վարորդը Երևանի Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 27-ին, ժամը 16.15-ին, Ջիպ մեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 42-ամյա և 15-ամյա երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 27-ին, ժամը 17.20-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սվաճյան փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 27-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 42-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «ԲՄՎ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 51-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 27-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Մասիս-Ռանչպար ճանապարհին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 27-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ: Երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 27-ին, ժամը 09.05-ի սահմաններում, Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին «Նիսան» մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Ռենո» մակնիշի մեքենային: Վարորդները և «Ռենոյի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: