ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

27.05.2019 13:06 ՃՏ պատահարներ

Մայիսի 23-ին, ժամը 19.40-ին, Երևանի Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 23-ին, ժամը 23.50-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 24-ին, ժամը 11.40-ին, Երևանի Արարատյան փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 23-ին, ժամը 22.00-ին, Երևանի Էրեբունի փողոցիում իրար են բախվել երկու «Տոյոտա» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ներից մեկը 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 24-ին, ժամը 09.20-ին, Երևանի Սասունցի Դավթի փողոցում իրար են բախվել «Սուբառու» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուբառու»-ի 44-ամյա վարորդը տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 24-ին, ժամը 12.45-ին, Երևանի Նոր Արեշի 9-րդ փողոցում իրար են բախվել «ԿԻԱ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 24-ին, ժամը 09.00-ին, Երևանի Րաֆֆու, Շերամի և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 24-ին, ժամը 10.40-ին, Երևանի Րաֆֆու և Ջիվանու փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է ընդունվել 30-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է Երևան քաղաքի Աբովյան փողոցում մոտոցիկլետով վթարի ենթարկվելու հետևանքով:
Պարզվել է, որ մայիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և «Հոնդա» մոտոցիկլետը:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 24-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 285-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 24-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 11-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային. «Մերսեդես»-ի 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 24-ին, ժամը 21.00-ին, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 01.30-ին, Իջեւան քաղաքի Արցախյան փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան հարվածել է կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2121»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 06.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Մյասնիկյան պողոտայում ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 23.00-ին, Երևանի Միկոյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 20.30-ին, Երևանի Նուբարաշեն փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 00.05-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 24-ին, ժամը 18.20-ին, Երևանի Վաղարշյան փողոցում իրար են բախվել «Ռենջ-Ռովեր», «Օպել» և «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Բիդ»-ի 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքից դեպի Մ1 տանող ճանապարհի հատվածում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 16.55-ի սահմաններում Արագածոտնի մարզի Մուլքի գյուղում «Միցուբիշի-Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի պատին. 16-ամյա վարորդը և 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Արարատի մարզի Գետազատ գյուղում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21061»-ի 48-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Մայիսի 25-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 40-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԱՈՒԴԻ A6» մակնիշի ավտոմեքենային. «ԱՈՒԴԻ A6»-ի 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 03.30-ին, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 11-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել առուն. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Տաշիր-Գոգավան ճանապարհի 1-ին կմ-ին «ՍԵԱՏ ՏՈԼԵԴՈ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 25-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15 կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան հարվածել է արգելապատնեշին. «ԲՄՎ»-ի 27-ամյա ուղևորուհուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվել։ Վթարի հետևանքով պոկված քարերը դիպել են հանդիպակաց երթևեկող «Կիա» մակնիշի ավտոմեքենային:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արզական-Աղվերան ճանապարհին «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Ե 150» մակնիշի ավտոմեքենային. «Ֆորդ Ե 150»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Հայկաձոր գյուղում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 02.30-ին, Երևանի Աբովյան փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 26-ին, ժամը 21.10-ին, Երևանի Քաջազնունու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 26-ին, ժամը 11.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 19-ամյա քաղաքացի և հայտնել, որ Կիևյան փողոցում ընկել է:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.10-ին, Երևանի Կիևյան փողոցում «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաաքացուն:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 26-ին, ժամը 15.50-ին, Երևանի Վ.Վաղարշյան և Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 26-ին, ժամը 02.10-ին, Երևանի Սեբաստիայի և Մանուկյան փողոցների խաչմերուկում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված մեկ այլ «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի. հարվածող «Հունդայի»-ի 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 26-ին, ժամը 09.10-ին, Արարատ քաղաքի Երևանյան փողոցում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշի մետաղյա խողովակին և կողաշրջվել. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 26-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երիտասարդական և Նաիրյան փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 26-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր-Հաճն քաղաքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. «Մերսեդես»-ի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 26-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային. «Օպել»-ի 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: