ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

27.01.2018 12:13 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունվարի 26-ին, ժամը 10.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 42 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 20.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 15.37-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 67 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 17.00-ին, Երևանի Տիգրան Մեծ պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1993 թ. ծնված Հայկ Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 18.35-ին, նշված վրաերթը կատարելու կասկածանքով, Նար-Դոսի փողոցի թիվ 134 տան մոտից բերման են ենթարկել «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի 70-ամյա վարորդին:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 1.00-ին, «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խուդյակովի և Նվեր Սաֆարյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե պատնեշի:
Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 8.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու և Զ.Քանաքեռցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցի թիվ 96 տան մոտ վրաերթի է ենթարկել 49-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 27-ին, ժամը 1.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 54-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի աստիճաններին ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, հիշյալ կնոջ դստեր վարած «Հոնդայի Ֆիթ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Արմավիր քաղաքի Հանրապետության հրապարակի կենտրոնում գտնվող շատրվանների բետոնե պատնեշին, ինչի հետևանքով նա ստացել է նշված վնասվածքը և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 1.50-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատի Մ.Մաշտոցի փողոցի թիվ 30 շենքի դիմաց, կորցնելով կառավարումը, բախվել է ճամփեզրի էլեկտրասյանն ու ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


Հունվարի 26-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի կենտրոնական ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2170» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2170»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վանաձորի Շինարարների փողոցի թիվ 13 հասցեի մոտ իրար են բախվել «ԳԱԶ-322132-220» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-322132-220»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել որ «գխուղեղի ցնցում, ձախ քունքոսկրի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, քերծվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նաև «ԳԱԶ-322132-220»-ի վարորդը և հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 9.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Ագարակ-Երևան Մ2 ճանապարհի 21-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի ձախ կողնակ, կողաշրջվել և մոտ 8 մետր գլորվել ձորը, ինչ հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 102-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: