ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

26.11.2018 11:00 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 23-ին, ժամը 10.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տերյան փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 23.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում՝ բախվել է ՃՈ պահակակետի մոտ, բախվել է պատնեշին, ինչի հետևանքով «Նիսան»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 23-ին, ժամը 18.30-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Այվազովսկու և Ավանեսովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 23-ին, ժամը 19.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 23-ին, ժամը 08.10-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ԳԱԶ-69» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 23-ին, ժամը 15.00-ին, Երևանի Ա. Խաչատրյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 20.00-ին, ՃՈ հետաքննության բաժանմունք է ներկայացել 27-ամյա քաղաքացի և հայտնել, որ քաղաքացուհուն վրաերթի է ենթարկել ինքը՝ իր «Մազդա» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 23.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության և Կոմիտասի պողոտաների հատման թունելում վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արարատի մարզի Գետափնյա-Ղուկասավան միջհամայնքային ճանապարհին իրար են բախվել «ԶԻԼ» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 23-ին, ժամը 16.25-ի սահմաններում, Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհի 1-ին իրար են բախվել «Տոյոտա», «Կիա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի, «Կիա»-ի վարորդները և «Օպել»-ի 47-այմա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 23-ին, ժամը 23.50-ին, Մարտունի քաղաքի Շահումյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ԱՈՒԴԻ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ԱՈՒԴԻ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 23-ին, ժամը 14.10-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի Լեռնագործների փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 23-ին, ժամը 22.00-ին, Երևանի Արին-Բերդի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21213» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-32213»-ի վարորդը բուժօգնություն է ստացել «շտապօգնության» կողմից:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 02.00-ին, «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի պողոտայում բախվել է պատին. վարորդը բուժօգնություն է ստացել «շտապօգնության» կողմից:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 41-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է նոյեմբերի 23-ին, ժամը 22.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Հր.Քոչարի փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Պարզվել է, որ վրաերթը տեղի է ունեցել Բաղրամյան պողոտայում. քաղաքացուն անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել և թողնելով անօգնական՝ լքել է դեպքի վայրը, ինչից հետո քաղաքացին կրկին վրաերթի է ենթարկվել համընթաց ուղղությամբ երթևեկող մեկ այլ անհայտ ավտոմեքենայի կողմից:
Պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Հունդայի Սալյարիս»-ի 43-ամյա վարորդը, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-,ժամը 10.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 89-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 23-ին, ժամը 22.30-ին, Երևանի Ծ.Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հունդայի» և «ՎԱԶ-11193» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-11193»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 19.35-ին, Երևանի Բ.Մուրադյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենաներ. նոյեմբերի 24-ին «ՎԱԶ-21013»-ի 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2111» և «Տոյոտա Լանդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2111»-ի վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 114-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել», «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքեաներ. «ԳԱԶել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 03.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 109-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***

Նոյեմբերի 25-ին, ժամը 16.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սասնա Ծռերի փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել մայթեզրի ծառին. 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 22.30-ին, Երևանի Արցախի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 14.20-ին, Երևանի Դավիթ-Բեկի և Սարի Թաղի 26-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Պորշե» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 02.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Րաֆֆու փողոցում բախվել է աղբարկղին, ապա վրաերթի ենթարկել 66-ամյա քաղաքացու, ինչից հետո բախվել է կայանված «ՄԱՆ» մակնիշի աղբատար ավտոմեքենային. քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 18.10-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակին. վարորդը և երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 20.35-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 218-րդ կմ-ին. բախվել է կայանված «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 26-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 139-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, ավտոմեքենայի անիվը պայթելու հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: