1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

26.03.2018 16:27 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մարտի 25-ին, ժամը 23.50-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21703» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 25-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Երևան-Բավրա ճանապարհի 42-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 18.10-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նշված վթարից ստացած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել նաև «ՎԱԶ-21099»-ի ուղևորուհին:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 25-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Գյումրի ճանապարհի 44-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Վաղարշապատի Սպանդարյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես E 320» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, հետո «Օպել»-ը բախվել է ճանապարհի աջ կողմում կայանված «Նիսան»-ին:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 25-ին, ժամը 23.10-ին, «Ռենո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Տաշիր-Գոգավան ճանապարհի 1-ին կ/մ-ին ընկել է ձորակը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-1010» մակնիշի ավտոմեքենան Կոտայք-Կապուտան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 25-ին, ժամը 10.05-ին, «աջ արմնկային հոդի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ճակատի և քթի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 27-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 1.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի վարչական տարածքում իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով ինքնավթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 25-ին, ժամը 7.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյանի Երևանյան փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե պատնեշի. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 25-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Տոյոտա Վիտց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 26 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 24-ին, ժամը 14.15-ին, «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ալ.Մանուկյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 24-ին, ժամը 21.15-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ ու մարմնական վնասվածքներով տեղափոխել է նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 24-ին, ժամը 13.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 54 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 44-ամյա վարորդը, որը ժամը 18.30-ին ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 24-ին, ժամը 5.00-ի սահմաններում, Հայանիստ-Հովտաշատ ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես Սպրինտեր» և «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենաներ, հետո «Մերսեդես Սպրինտեր»-ին է բախվել «Սամանդ» մակնիշի ավտոմեքենա:
«Սամանդ»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 2-րդ կմ-ին կողաշրջվել է. 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 24-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Կողես-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն պատահարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել «ԶԻԼ-130»-ի վարորդը և ուղևորը:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ճանապարհի կողքի քարերին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 24-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Տեղ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: