ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

26.02.2018 16:20 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 25-ին, ժամը 9.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի թիվ 12 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 25-ին, ժամը 15.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 55-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքները ստացել է փետրվարի 23-ին, ժամը 19.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Սեբաստիայի և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 25-ին, ժամը 12.00-ին, «Հինո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 21 շենքի բակում վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 25-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Մրգավան-Բերքանուշ գյուղամիջյան ճանապարհին՝ Դալար գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե քարին:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 25-ին, ժամը 6.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի 26-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 25-ին, ժամը 23.25-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Սախարովի հրապարակում բախվել է «Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները և «Մերսեդես C»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 25-ին, ժամը 4.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Տաթև ճանապարհի 17-րդ կմ-ին բախվել է ճանապարհի աջ մասում գտնվող էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 24-ին, ժամը 11.15-ին, Երևանի Լենինգրադյան-Սիսակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 24-ին, ժամը 21.00-ին, Աշտարակի խճուղում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21093»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 24-ին, ժամը 8.35-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի և Մխիթար Գոշի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը շտապօգնության խմբի կողմից ստացել է բուժօգնություն և հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 24-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի սկզբնամասում իրար են բախվել «Պորշ Կայեն Ս» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 24-ին, ժամը 15.15-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Գյումրիի խճուղու թիվ 42 հասցեի դիմաց բախվել է ճամփեզրի ծառին. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: