ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

24.07.2019 11:29 ՃՏ պատահարներ

Հուլիսի 23-ին, ժամը 14.25-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 78-ամյա վարորդը և «ԲՄՎ»-ի 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 05.30-ին, Երևանի Ֆուչիկի փողոցում իրար են բախվել «Համմեր» և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ. «Համմեր»-ի 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվադնանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 14.15-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 17.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և «Բաջաջ» մոտոցիկլը. 29-ամյա մոտոցիկլիստը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 18.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 09.10-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու և Մ. Մելքոնյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 12.30-ին, Երևանի Միկոյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է եռակցման սարքը սնուցող գեներատորին, ինչի հետևանքով գեներատորը կողաշրջվել և ընկել է եռակցման աշխատանք կատարող 63-ամյա քաղաքացու վրա. քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 09.40-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 61-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և դուրս եկել կողնակ. 34-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշեն գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և ընկել Հրազդան գետը. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Հացիկ-Արմավիր ճանապարհի 1կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ-5511» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106» -ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 24-ին, ժամը 00.05-ին, Գավառ քաղաքի Հ.Աբրահամյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 23-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատին. 28-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 12.30-ին, Մարտունի քաղաքի Գ.Զիրոյան փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, ապա բախվել է նրա «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենային. տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 24-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ-X5», «ԲՄՎ-320» և «Տոյոտա Վիտս» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Վիտս»-ի 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է երթևեկելի գոտում գտնվող ձիուն, ինչից հետո ընթացող «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենան է բախվել ձիուն և շրջվել, իսկ ընթացող «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախումից խուսափելու համար դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին. «ՎԱԶ-2112»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2109»-ի 44-ամյա վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, վրաերթի է ենթարկել ճամփեզրին կանգնած 14-ամյա տղայի. պատանին և «ՎԱԶ-2109»-ի 50-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 19.00-ի սահամաններում, Նորաշենիկ-Կապան ճանապարհին «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևելելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել. 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: