1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

23.11.2017 16:22 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 22-ին, ժամը 13.00-ին,Երևանի Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ԳԱԶ 32213» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ 32213»-ի 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 21.35-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 19 հասցեի մոտ իրար են բախվել «Լեքսուս» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ: «ԿԻԱ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 10.30-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 72-րդ կմ-ին իրար են բախվել «Հոնդա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդա»-ի վարորդը վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 87-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 7.50-ի սահմաններում, «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին շրջվել է:
Վարորդը և 5 ուղևորները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ-53212» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Հռիփսիմեի եկեղեցու դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 22-ին-ին, ժամը 9.00-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Ամրակից ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է հողաթմբի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ճանապարհի 19-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Գյումրիի Տերյան և Հաղթանակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկի Բաղրամյան փողոցի թիվ 14 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ և մարմնական վնասվածքով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 108-րդ կմ-ին` Հաղարծին գյուղում, իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: