1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

22.05.2018 11:55 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 21-ին, ժամը 10.40-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կորյունի և Աբովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 21-ին, ժամը 22.30-ին, Երևանի Ս.Տարոնցու փողոցի և Բագրատունյաց 4-րդ նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 21-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին` Ազատավան գյուղի հատվածում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է:
Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 21-ին, ժամը 4.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել Երևան-Մասիս երթուղու ավտոբուսը և «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 22-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 9-րդ փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և թիվ 55 տան բակում կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 3-րդ կմ-ին ընկել է ձորակը:
Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 21-ին, ժամը 4.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Շամլուղ-Ախթալա ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 150 մ գլորվել ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 21-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Ախուրյան գյուղի Գյումրու խճուղու և Ջրաշինարարների փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 21-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Կալինինի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 34 տան բակ:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: