ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

22.03.2018 16:43 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մարտի 21-ին, ժամը 2.20-ին, Երևանի Ալ.Մանուկյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդներից մեկը և նրա 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 21-ին, ժամը 10.40-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյանց պողոտայի թիվ 15 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 21-ին, ժամը 23.10-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան «Նոր Խարբերդ» Ա/Ը 30-րդ փողոցի թիվ 30 տան դիմաց դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե սյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 20-ին, ժամը 22.00-ին, Երևանի Արցախի փողոցի թիվ 32 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21053» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21053»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 21-ին, ժամը 9.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 16 հասցեի մոտ թիվ 44 երթուղու ավտոբուսի վարորդի կողմից կտրուկ արգելակելու հետևանքով 17-ամյա ուղևորուհին ավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 21-ին, ժամը 9.10-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 22/9 հասցեի դիմաց կայանված «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենային:
«Հոնդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 21-ին, ժամը 10.00-ին, Երևանի Ծ.Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 20-ին, ժամը 11.00-ին, Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 71 հասցեի մոտ կվադրոցիկլը բախվել է մայթեզրին, ինչի հետևանքով վարորդն ընկել է ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 21-ին, ժամը 17.10-ին, «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 88-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել հողաթմբի:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 21-ին, ժամը 19.25-ի սահմաններում, «Օպել Աստրա G» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզում` Ուրցաձոր-Դաշտաքար ճանապարհի 1-ին կմ-ին Դաշտաքար գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 21-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 1-ին փողոցի և 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Ավտոմեքենաներից մեկի վարորդը և մյուսի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 21-ին, ժամը 19.10-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցի առևտրի սրահի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 21-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21110» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 96-րդ կմ-ին բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 21-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գորիս քաղաքի Անկախության փողոցում ավտոմեքենա է վթարի ենթարկվել, կան տուժածներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.15-ի սահմաններում, «ԳԱԶ69-Ա» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Անկախության փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել թիվ 63 տան պատին, այնուհետև ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 21-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 141-րդ կմ-ին «Մերսեդես Վիտո» մակնիշի միկրոավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 133.2-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Պրիորա» մակնիշի միկրոավտոբուսին:
Միկրոավտոբուսի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: