ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

22.01.2018 17:14 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունվարի 21-ին, ժամը 18.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 62 տան դիմաց վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 21-ին, ժամը 17.35-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թիբիլիսյան խճուղու թիվ 143 էլեկտրասյան դիմաց բախվել է կայանված «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենային:
«ԲՄՎ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի Երևանյան փողոցի թիվ 1/13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 20-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ցայլոսկրի հիմքի փակ կոտրվածք տեղաշարժով հարցականով, աջ դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ, քերծվածքներ, աջ քունք գագաթային շրջանի պատռած վերք, հեմատոմա, գլխուղեղի ցնցում հարցականով, անտերոգրատ ամնեզիա, աջ արմնկահոդի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 63-ամյա մի կին և «կրծքավանդակի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ՝ 66-ամյա կին:
Նախնական տեղեկությամբ` կանայք վնասվածքները ստացել էին նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Վ. Համբարձումյան փողոցն անցնելիս սայթաքելու և վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ կանայք մարմնական վնասվածքները ստացել են հունվարի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վ.Համբարձումյան փողոցում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Բացատրական աշխատանքների շնորհիվ 22-ամյա վարորդը հունվարի 21-ին, ժամը 15.10-ին, ներկայացել է բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 21-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Շեվրոլետ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 21-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 78/1 հասցեի դիմաց բախվել է «ՈւԱԶ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրիում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Շիրակացու փողոցի թիվ 66/Ա հասցեի դիմաց բախվել է «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 21-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 116-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106», «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 20-ին, ժամը 21.30-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 31/9 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 19-ին, ժամը 22.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 58 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել», «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտա»-ն ընթանալով բախվել է մեկ այլ «Տոյոտա»-ի:
«ԲՄՎ»-ի վարորդը և ուղևորը, «Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 20-ին, ժամը 03.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 79/Ա հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 21-ին, ժամը 1.30-ին, «Դեյվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դրոյի փողոցի թիվ 15 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: