ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

20.11.2019 11:13 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 18-ին, ժամը 10.00-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Պեժո» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառերին. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 07.30-ին, Երևանի Գ. Չաուշի և Մազմանյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 06.15-ին, Երևանի Էստոնական փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 16.30-ին, Երևանի Սասնա Ծռերի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 08.40-ին, Երևանի Արցախի պողոտայում «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հինգ քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 16.40-ին, Երևանի Օհանովի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 10.30-ին, Երևանի Մառի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 09.40-ին, Երևանի Հասրաթյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Բոռա» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 20-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Վեդի-Ոսկետափ ճանապարհի 5-րդ կմ-ին՝ Վանաշեն գյուղի հատվածում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 17.00-ին, 36-ամյա քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում իրեն վրաերթի է ենթարկել սև գույնի ավտոմեքենայի վարորդը:
Պարզվել է, որ նույն օրը , ժամը 17.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս դիպել է 36-ամյա քաղաքացու:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 31-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 79-ամյա քաղաքացի և հայտնել է, որ վնասվածքները ստացել է դիտահորը ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձորի Գր. Լուսավորչի փողոցում «Ֆորդ Տրանզիտ» բեռնատար ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացուն:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 7-րդ կմ-ին «ՎԱԶ-21083» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 115-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսան»-ի 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում անհայտ ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես»-ի 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 20-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան և Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: