1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

20.09.2023 12:16 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 19-ին, ժամը 00.30-ին, Երևանի Ն. Չարբախի փողոցում իրար են բախվել «ԿամԱԶ» բեռնատարը և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենցի» 20-ամյա վարորդը և 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 10.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում շտապօգնության խումբը ոմն քաղաքացու մոպեդից ընկնելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 19.30-ին, Երևանի Գյուրջյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 10.30-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և ավտոբուսը, որի 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մերձավան գյուղում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին իրար են բախվել երկու «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը և մյուս մեքենայի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում իրար են բախվել «Ֆորդ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 17-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-3102», «ՎԱԶ-2107» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսներից» մեկի 21-ամյա վարորդին շտապ բուժօգնության խումբը ցուցաբերել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:
***

Սեպտեմբերի 19-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Մուսայելյան և Թումանյան փողոցների խաչմերուկում «Ֆորդ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել ՌԴ քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Արթիկ-Անուշավան ավտոճանապարհի 1 կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Սամանդի» 77-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 15.15-ի սահմաններում, Կապանի Գործարանային փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ձախակողմյան պատին. 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Մասկ Թրայլեր-տանկեր» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 120,6-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21043»-ի 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 157-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել. սեպտեմբերի 19-ին, «Օպել Աստրայի» 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Իջևանի Անկախության փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերիի 19-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Դիլիջանի Գոշ բնակավայրից դեպի Գոշի լիճ տանող ճանապարհին կվադրոցիկլը կողաշրջվել է. 55-ամյա կավդրոցիկլավարը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: