1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

20.07.2023 12:15 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 19-ին, ժամը 12.45-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 19-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 58-րդ կմ-ին իրար են բախվել «Աուդի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 39-ամյա վարորդը և 86-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 19-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Լանջազատ-Գառնի ճանապարհին իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 19-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Արարատի մարզի Զորակ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21124-125-51» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ, ապա կայանված «ՎԱԶ-21124-125-51»-ին է բախվել «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան. «Օպել Զաֆիրայի» 67-ամյա ուղևորուհին և «ՎԱԶ-21124-125-51»-ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 19-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Շկոդա» և «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենաներ. «Շկոդայի» 14-ամյա ուղևորը, «ՎԱԶ-210740»-ի 26-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 19-ին, ժամը 17.35-ի սահմաններում, Առինջ մոլի մոտ իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: