ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

19.11.2018 10:59 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 16-ին, ժամը 17.30-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 20.00-ին, Երևանի Նոր Արեշ թաղամասում իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-21901» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21901»-ի վարորդը և 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» 31 և «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքեաներ. «Լադա-Պրիորա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 23.30-ի սահմաններում,Արագծոտնի մարզի Մխչյան-Մրգավետ գյուղամիջյան ճանապարհին՝ Մրգավետ գյուղում, իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Նիսան իքս Թռաիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը և «Նիսան իքս Թռաիլ»-ի 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղի Երևանյան խճուղում իրար են բախվել «Հունդայ Էլանտրա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքեենաներ. «Հունդայ Էլանտրա»-ի վարորդը և «ԲՄՎ»-ի 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2102» և «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21015»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Սուբարու» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Է. Ավագյան փողոցում վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա երկու երեխաների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի Կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի և Գ.Լուսավորչի փողոցների խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 19.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ.Պետրոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Չեխովի փողոցում կատարել է ձախ շրջադարձ, ինչի հետևանքով անցնող «Նիսան» մակնիշի ավտոմեքանան բախվել է մայթեզրին, այնուհետև` կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային. «Նիսան»-ի 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 03.15-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունու փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 13.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գ.Մահարու փողոցում բախվել է բետոնե պատնեշին, ինչից հետո վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների. «Մերսեդես»-ի վարորդը և երկու քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 11.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաբաջանյան փողոցում բախվել է կայանված «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2121» մակնիշի երկու ավտոմեքենաների. «Ֆորդ»-ի վարորդը և «ՎԱԶ-2121» վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 11.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 60-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 06.40-ի սահմաններում, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Վեդի-Վանաշեն ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել-Աստրա»-ի վարորդը և 21-ամյա ուղևորը, «Ֆոլքսվագեն-Վենտո»-ի վարորդը և 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու և մարմնական վնասվածքներով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենիան Գեղարքունիքի մարզի Սայադյան փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. վարորդը և 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 11.40-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկ-Գյումրի ճանապարհի 19-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը ինքնակամ բաժին է ներկայացել 33-ամյա մի քաղաքացի և հայտնել, որ ժամը 12.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Հոռոմ գյուղի մոտ, իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաղացուն, սակայն վերջինս հրաժարվել է բուժօգնության տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 22.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի Մ 2 ճանապարհի 380-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է ՀՀ-ԻԻՀ պետական սահմանին և հայտնվել սահմանի հակառակ կողմում. 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 17-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Բերդ-Այգեպար ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի երկու ավտոմեքենա. վարորդները և նրանցից մեկի 49-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 18-ին, ժ.19.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նուբարաշենի 6-րդ փողոցում վրաերթի է ենթարկել թիվ 47 երթուղու «ԳԱԶել» միկրոավտոբուսից իջած 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 11.50-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-21043» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Սամանդ»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 07.30-ին, Երևանի Աճառյան և Թբիլիսյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է եզրաքարերին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 23.05-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. վարորդը և 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Ձորաղբյուր-Մայակովսկի ճանապարհին, «Նորավան» համալիրի դիմաց իրար են բախվել «Նիսան Արմադա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Արմադա»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «ԴԻՊ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 28-ամյա ուղեւորուհին և 8-ամսական աղջնակը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետևանքով մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա քաղաքացուհի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.15-ի սահմաններում,Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ-Բեկ թաղամասի խաչմերուկի կամրջի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն: Այնուհետև վարորդը տուժողին առաջարկել է տեղափոխել հիվանդանոց, սակայն վերջինս հրաժարվել է բուժօգնությունից և գնացել տուն: Նույն օրը, ժամը 20.30-ին, քաղաքացուհին զգալով, որ ցավերը սաստկանում են, դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղում դուրս է եկել հանդամիջյան ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: