ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

19.02.2018 16:00 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 18-ին, ժամը 23.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 79 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 18-ին, ժամը 11.20-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գալշոյան և Միկոյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 18-ին, ժամը 14.50-ին, Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 3/1 հասցեի դիմաց իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-3110»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 18-ին, ժամը 15.15-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցի թիվ 33 տան դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 18-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի 1-ին փողոցում կողաշրջվել է. մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 18-ին, ժամը 9.30-ին, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցի թիվ 6 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 18-ին, ժամը 23.10-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Մրգաշեն-Քանաքեռավան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Փետրվարի 19-ին, ժամը 01.20-ին, ուղևորը «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Մ.Թետչերի փողոցի թիվ 229/186 տնակի դիմաց բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 18-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի 18.7-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հունդայի»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 17-ին, ժամը 16.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 47-ամյա տղամարդ, որը հիվանդանոցում հայտնել է, որ ավտոշուկայի մոտ ոտքը ոլորել է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 15.20-ին, Երևանի Արշակունյանց պողոտայում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 17-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն 66-ամյա մի տղամարդուց ահազանգ է ստացվել, որ ժամը 22.50-ին իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 54 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 70-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 17-ին, ժամը 14.30-ին, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել մայթեզրին գտնվող գազատար խողովակի հենասյանը, գազատար հաշվիչների արկղին և պատին, հետո դեպի ձախ ընթանալով` բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բետոնե պատնեշին:
Վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 17-ին, ժամը 19.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 86/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 17-ին, ժամը 13.00-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 103 հասցեի դիմաց կայանված «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներին, որը հարվածից բախվել է մեկ այլ «Օպել»-ի, որն էլ բախվել է «Մազդա»-ի:
Մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 17-ին, ժամը 21.55-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 17-ին, ժամը 22.50-ի սահմաններում, «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Ալավերդի ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 17-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Տաշիր-Մեծավան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Պասսատ» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆոլքսվագեն Պասսատ»-ը գլխիվայր շրջվել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 17.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ արմնկային հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել «Ֆոլքսվագեն Պասսատ»-ի վարորդը և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 17-ին, ժամը 4.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 40-րդ կմ-ին բախվել է ճանփեզրի երկաթյա արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհից Արզնի տանող ճանապարհի սկզբնամասում գտնվող ԱԳԼՃԿ դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 18-ին, ժամը 1.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային փակ տրավմա, ձախ ճակատքունքային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 31-ամյա քաղաքացուհի:
Պարզվել է, որ փետրվարի 16-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին՝ «Մայիսյան կամուրջ» կոչվող հատվածում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով քաղաքացուհին ստացել է վնասվածքները:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: