ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

18.09.2018 11:49 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին


Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին եւ հայտնել, որ Երեւանի «Խուլ-համրերի» դպրոցի մոտ՝ հետիոտնային անցումի վրա, վրաերթի են ենթարկել իր 5-ամյա խուլ-համր երեխային:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղան վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 11.15-ին, նշված դպրոցի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
«Մերսեդես»-ի վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 16-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 23.00-ին, իրենց մոտ է տեղափոխվել 38-ամյա մի կին, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Սեւանի Ճանապարհին վթարի ենթարկվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 16-ին, ժամը 21.50-ին, Երեւանի Բագրատունյաց եւ Չեխովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21703» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 26-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 17-ին, ժամը 05.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Արտաշատի խճուղում բախվել է ՃՈ պահակակետին. վարորդը եւ 25-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 17-ին, ժամը 13.30-ին, Երեւանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Հոնդա» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.20-ին, Երեւանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «ԲՄՎ»« «Միցուբիշի» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 37-ամյա ուղեւորը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 16-ին, ժամը 23.35-ին, երկու քաղաքացիներ բուժօգնության են դիմել հիվանդանոց եւ հայտնել, որ վնասվածքները ստացել են Ծաղկաձոր քաղաքում մոտոցիկլի շրջվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն։
Սեպտեմբերի 17-ին, ժամը 13.00-ին, Երեւանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 16-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Նորավանք» եկեղեցու բակում (Վայոց ձորի մարզ) վրաերթի է ենթարկել 27-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 16-ին, ժամը 21.50-ին, Երեւանի Դավիթ-Բեկի եւ Հ.Ավետիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-21070» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21070»-ի երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 17-ին, ժամը 21.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել նշված մեքենայի 35-ամյա վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Շահումյան գյուղի Արցախի փողոցում բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2101»-ի 27-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Իսուզու» բեռնատար մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ռանչպար գյուղի կենտրոնական ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը եւ կողաշրջվել, ինչից հետո հոսանքի լարերից հրդեհվել են դաշտում գտնվող 50 հատ ծառի ճյուղի խուրձերը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 17-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա Կորոլա» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ 51-ամյա ուղեւորը ստացել են մարմնական վնասվածքներ, բայց հրաժարվել են բուժօգնություն ստանալուց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց C180» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Տիգրան Մեծ-Մյասնիկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել մեկ տարին երեխայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «QAN-AM DF 250» կվադրոցիկլը Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին. վարորդը եւ 22-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 17-ին, ժ.08.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Գ.Նժդեի փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: