ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

17.12.2018 17:09 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Դեկտեմբերի 16-ին, ժամը 20.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Արգիշտի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-32213»-ի 2 ուղևորներ և «Նիսան»-ի վարորդն ու 5 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 23.25-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ը դուրս գալով երթևեկելի մասից, վրաերթի է ենթարկել 23-ամյա կնոջը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 16.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ», «Հունդաի» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի 32 և 3-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 23.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Գայի պողոտայի էլեկտրասյուններից մեկին. վարորդն ու 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել մետաղական կոնստրուկցիաներին, ինչի հետևանքով 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 14.2 կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-21103» մակնիշի ավտոմեքենաններ. «ՎԱԶ-2106»-ի 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Կոտայքի և Երևանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 02.10-ին, Երևանի Աշտարակի խճուղում էլեկտրասյան մոտ, իրար են բախվել «Լեքսուս» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 16.00-ին, Նուբարաշենի խճուղում էլեկտրասյան մոտ իրար են բախվել «ԿամԱԶ-5511», «Ֆոլկսվագեն» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106-ի 62-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 18.30-ին, «Պեժո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատամարտիկների և Նոր Արեշի 5-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 11.10-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21070» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 3-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 20.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Զ.Քանաքեռցու փողոցի թիվ 65 տան դիմաց վրաերթի է ենթարկել 28-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան Գոգարան-Սարահարթ ճանապարհի 1-ին կմ-ին մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 12.20-ին սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտ՝ ճանապարհի երթևեկելի մասում, վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 11.05-ի սահմաններում, «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Մաշտոցի և Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկում, անտեսելով լուսացույցի կարմիր ազդանշանը, հատել է խաչմերուկը և բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի. մեքենաների վարորդներն ու «Ֆոլքսվագեն Վենտո»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 23.50-ին, «ԿամԱԶ-55111» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի Մ2 ճանապարհի 360-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա պատնեշինև կողաշրջվել. Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 112-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը. Վարորդը և 22-ամյա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 02.05-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 20 հասցեի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մինի Կուպեր»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 15.45-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հույսի Ավան թաղամասի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 09.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նուբարաշենի խճուղում՝ էլեկտրասյան մոտ, բախվել է մայթի եզրաքարերին և կողաշրջվել. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 02.30-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի թիվ 26 հասցեի մոտ բախվել է մայթեզրին, այնուհետև՝ ճանապարհային նշանի հենասյանը, ապա՝ արտաքին լուսավորության էլեկտրասյանը. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 21.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բ.Մուրադյան փողոցի թիվ 5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 22.10-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 59/1 տան մոտ բախվել է վթարի պատճառով կայանված «ԳԱԶել» մակնիշի բեռնատարին:
«Ֆոլքսվագեն»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 10.30-ին, Երևանի Պ.Սևակի փողոցի թիվ 8 շենքի մոտ իրար են բախվել «Միցուբիշի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինս էլ առաջանալով՝ բախվել է «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան Պայտֆանդեր» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորուհին և «Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 18.05-ին, ձեռքի կոտրվածքով հիվանդանոց է դիմել նաև «Նիսան»-ի վարորդը:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում ծառուղի կոչվող հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 18.08-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 15-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Հրազդանի քաղաքի Սահմանադրության հրապարակում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: