1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

17.11.2023 13:07 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 15-ին, ժամը 19.15-ին, Երևանի Մարգարյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 00.30-ին, Երևանի Նուբարաշենի փողոցում շղթայական վթար է տեղի ունեցել երկու «Նիսան», «ՎԱԶ-212140» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաների մասնակցությամբ: Հարվածող «Նիսանի» 27-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 15-ին, ժամը 19.15-ին, Երևանի Վ. Վաղարշյան և Աղբյուր Սերոբի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և «Տիանդա» մոտոցիկլետը. 30-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 00.05-ին, Երևանի Նանսենի և Ջուղայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ. «Ինֆինիտիի» 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 17.10 սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Արտաշատ քաղաքի հատվածում, իրար են բախվել «Հունդաի» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 71-ամյա վարորդը և «Ինֆինիտիի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 11.00-ի սահմաններում, M-3 ճանապարհի Ջրառատ գյուղի հատվածում իրար են բախվել «Իվեկո» բեռնատարը և «Օպել» մակնիշի մեքենան. «Օպելի» 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաթումի-Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Իսուզու» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 54-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Լոռու մարզի Օձուն գյուղում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել պատին. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Սպանդարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շկոդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Շկոդայի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհին իրար են բախվել «Տոյոտա Ջիպ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: