ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

15.11.2017 17:40 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 13-ին, ժամը 22.30-ին, Երևանի Անդրանիկ Իոսիֆյան և Դավիթաշեն 9-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 13.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Տարոնցու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 19.30-ին, Երևանի Շիրակի փողոցի թիվ 1/5 հասցեի մոտ իրար են բախվել «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար, «Օպել» և «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21140»-ի վարորդը, ուղևորը և «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 16.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արարատյան փողոցի թիվ 43 հասցեի դիմաց բախվել է «Ման» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 10.20-ին, Երևանի Արցախի պողոտայի թիվ 10 հասցեի դիմաց թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդի կողմից երթևեկությունը կտրուկ սկսելու հետևանքով 66-ամյա ուղևորուհին ավտոբուսի սրահում ընկել է և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոբուսի վարորդի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 12.40-ին, Երևանի Խորենացու փողոցի թիվ 144 հասցեի մոտ իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա և «Հիգեր» մակնիշի ավտոբուս, այնուհետև «Տոյոտա»-ն բախվել է կայանված վիճակում գտնվող «ԲՄՎ», «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաների:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 6.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 43 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 13.20-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 11.40-ին, «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 19.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում` «ԱՄՆ» դեսպանատան մոտ, իրար են բախվել «Նիսան», «ԲՄՎ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 9.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 15/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենս-260» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Սյունիքի և Տաթևացու փողոցների խաչմերուկում բախվել է «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենս»-ի 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները պարզել են, որ «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի 34-ամյա վարորդը Ակնաղբյուր գյուղի սկզբնամասում հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու` պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: