1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

13.06.2018 10:58 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունիսի 12-ին, ժամը 23.10-ին, Երեւանի Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես Բենց» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենց»-ի վարորդը եւ «ԲՄՎ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 12-ին, ժամը 17.10-ին, Երեւանի Ազատության պողոտայում իրար են բախվել «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոբուսը. «Սուզուկի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 12-ին, ժամը 9.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշին. վարորդը եւ 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 12-ին, ժամը 11.20-ի սահմաններում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Փոքր Վեդի գյուղում բախվել է «ՎԱԶ-2101» եւ «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետևանքով «ԳԱԶ-2170»-ի եւ «ՎԱԶ-2101»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 12-ին, ժամը 21.10-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արտամետ-Արևադաշտ ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել. վարորդը եւ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 12-ին, ժամը 18.30-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել է «Օպել» եւ «ԳԱԶել» մակնիշի ավտամեքենաներին. «Դեու»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 12-ին, ժամը 8.00-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Հոռոմ-Մարալիկ ճանապարհին բախվել է ճամփեզրի բետոնե ելուստին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 12-ին, ժամը 17.05-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրու Սայաթ Նովայի փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա. վերջինս «շտապօգնության» խմբի կողմից ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 12-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովա եւ Ռուսթավելի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Դոջ Գրանդ Քարավան» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Դոջ Գրանդ Քարավան»-ի վարորդը տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: