ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

13.05.2019 10:57 ՃՏ պատահարներ

Մայիսի 10-ին, ժամը 03.00-ին, Երևանի Հերացու փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի 37-ամյա վարորդը և «Մերսեդես»-ի 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 10-ին, ժամը 18.50-ին, Երևանի Նոր Խարբերդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 10-ին, ժաը 20.00-ին, Երևանի Խաղաղ Դոնի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 10-ին, ժամը 08.30-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Մարտի 8-ի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 10-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Մազդա 6» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Գյուլագարակ-«Սոճուտ» հանգստյան տուն ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վթարից խուսափելու հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ճամբեզրի քարերին. «Մազդա»-ի 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 10-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 158-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Մարչ» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Մարչ»-ի 55-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 11-ին, ժամը 16.40-ին, Երևանի Կորյունի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 10-ին, ժամը 20.10-ին, Երևանի Սարալանջի պողոտայի և Սարալանջի փողոցի հատման կամրջի վրա «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և երկաթե ճաղավանդակին, ինչից հետո կամրջից ընկել է Սարալանջի պողոտա, որտեղ բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները և «Մերսեդես»-ի 22-ամյա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 11-ին, ժամը 03.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 11-ին, ժամը 12.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում «ԶԻԼ» բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 10-ին, ժամը 21.40-ին, Երևանի Գայի պողոտայի և Թևոսյան փողոցի խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել է էլեկտրասյանը. 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 11-ին, ժամը 14.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոլդովական փողոցում վրաերթի է ենթարկել 82-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 11-ին, ժամը 20.15-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 11-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հերացու փողոցում «ՎԱԶ-217050» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 11-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 11-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Վայոց Ձորի Չիվա գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել. վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 11-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում «Տոյոտա Քեմրի»-ի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա ու հեռացել դեպքի վայրինց. աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 12-ին, ժամը 03.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա Ֆիթ», «Մերսեդես» և «Հոնդա Ցիվիք» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա Ֆիթ»-ի և «Հոնդա Ցիվիք»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 12-ին, ժամը 12.00-ին, Երևանի Վերֆելի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 92-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 12-ին, ժամը 16.40-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 12-ին, ժամը 12.10-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու և Պ.Սևակի փողոցի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 12-ին, ժամը 21.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 12-ին, ժամը 22.40-ին, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում «CHRYSLER» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել չգործող շինության պատին. 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 102-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել առվակը. 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 12-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 12-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: