ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

12.06.2018 10:38 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունիսի 11-ին, ժամը 19.35-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Խորենացու փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 15-ամյա մի պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 11-ին, ժամը 22.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկել 71-ամյա կնոջ, այնուհետև «Մերսեդես»-ը բախվել կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենային։
Վրաերթի ենթարկված կինը տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 11-ին, ժամը 22.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի մոտ վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 11-ին, ժամը 9.30-ին, Երեւանի Կասյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 10-ին, ժամը 18.30-ին, 22-ամյա մի երիտասարդ ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Երեւանի Ուլնեցու փողոցում կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ է շարժվել եւ դիպել իրեն, ինչի հետեւանքով ինքը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 11-ին, ժամը 6.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին բախվել է ճանփեզրի քարերին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:


***

Հունիսի 11-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհին իրար են բախվել «Կիա Սորենտո» եւ «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենեաներ. «ՎԱԶ-21063»-ի վարորդը եւ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 12-ին, ժամը 1.00-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում «Շեւրոլետ Էքսպրեսս» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ճանապարհային նշանի սյանը. 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 11-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել է «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենային, որից հետո բախվել է ճանապարհի աջ հատվածում կայանված «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2101»-ի վարորդը եւ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: