1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

11.01.2019 10:35 ՃՏ պատահարներ

Հունվարի 10-ին, ժամը 17.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Հերացու փողոցում վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 10-ին, ժամը 11.45-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիտոգրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 10-ին, ժամը 02.00-ին, Երևանի Ադոնցի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 10-ին, ժամը 22.10-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Էջմիածնի հին խճուղու խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 10-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղում իրար են բախվել «Զիլ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 10-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում իրար են բախվել «Հոնդայի-սոնատա» և «Ֆորդ-տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի-սոնատա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում իրար են բախվել «Միցուբիշի Մոնտերո» և «ՍԱԶ-3507» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Մոնտերո»-ի վարորդը և 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձորի Շիրակի խճուղում իրար են բախվել «Միցուբիշի ԻՕ» և «Միցուբիշի Աիրտեկ» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Աիրտեկ»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի10-ին, ժամը 07.15-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 321-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշին և ընկել գետը. 55-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 10-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Ջետտա» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Անկախության և Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: