1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

10.10.2018 09:59 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հոկտեմբերի 9-ին, ժամը 00.05-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Բագրատունյաց փողոցում բախվել է կայանված «ՎԱԶ-21074» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով «Նիսան»-ը առաջ գնալով վրաերթի է ենթարկել 33-ամյա և 57-ամյա քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 16.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շ. Շահամիրյան փողոցում վրաերթի է ենթարկել 78-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 23.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Արին-Բերդի փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել քարերին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 19.30-ին, Երեւանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Նիսան», «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան գյուղի Երևանյան խճղուղում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը եւ «ՎԱԶ-2107»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 20.15-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնություն է ստացել 30-ամյա քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Երևան քաղաքում՝ ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով էլ «Ֆոլքսվագեն»-ի 30-ամյա վարորդը ստացել է նշված վնասվածքը:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզի Արփի գյուղում կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Մ-6 ճանապարհի 83-րդ կմ-ին դուրս է եկել բանուկ մասից, հարվածել հողաթմբին և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: