ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

10.05.2019 10:02 ՃՏ պատահարներ

Մայիսի 7-ին, ժամը 12.15-ին, Երևանի Խորենացու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 8-ին, ժամը 15.00-ին, Երևանի Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 8-ին, ժամը 11.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 8-ին, ժամը 19.00-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 8-ին, ժամը 22.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» մոտոցիկլը. 18-ամյա մտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 8-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ. «Պեժո»-ի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 8-ին, ժամը 21.15-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Ֆորդ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 8-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Արմավիրի Երևանյան-Չարենց փողոցների խաչմերուկում «ԿամԱԶ» բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 8-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սևան քաղաքի Սայաթ-Նովայի և Սարգիս Սևանեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Ե-230» և «Մերսեդես Ե-240» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Ե-240»-ի 12-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 8-ին, ժամը 14.20-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում բախվել է ծառին. 55-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 8-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 123-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2103» -ի 23-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը, «ՎԱԶ-2121»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 8-ին, ժամը 15.00-ին, Երևանի Դավիթ-Բեկի և Նորքի 5-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդայի», «Տոյոտա», երկու «Մերսեդես» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ներից մեկի և «ՎԱԶ-21011»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 9-ին, ժամը 16.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոլդովական փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 9-ին, ժամը 01.15-ին, Երևանի Դ.Անհաղթի և Կ.Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս», երկու «Օպել», «Հոնդա» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի 41-ամյա վարորդը և «Օպել»-ներից մեկի 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 9-ին, ժամը 11.40-ի սանմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է. 33-ամյա վարորդը և 9-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 9-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրա»-ի 18-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 9-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Սևան քաղաքի Նաիրյան փողոցում «Սուբառու Ֆոռեստեռ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Տաշիր ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճափեզրի քարերին և շրջվել. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 9-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Տարտուի փողոցում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 9-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհին՝ «Շանգրիլա» խաղատան մոտ, «Մոպեդ» մոտոցիկլետը կողաշրջվել է. մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 9-ին, ժամը 06.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 100-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին և ընկել է ձորակը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: